Հրանտ Լեոն-Ռանոսը կարիերան կշարունակի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը կարիերան կշարունակի Բրաունշվեյգի «Այնտրախտ» ակումբում:
Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
22-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին է միացել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից՝ վարձակալական հիմունքներով։
Բրաունշվեյգի «Այնտրախտ» ակումբը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում։ Թիմն այս պահին զբաղեցնում է երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը՝ վաստակած 24 միավորով։
