«Հայաստանում գտնվող եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է վաճառել կամ օտարել». ՔՊ-ական

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Ըստ իշխանական պատգամավորների մշական նախագծի, հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված:

Եզրափակիչ ելույթի ընթացքում Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից ասաց, թե  օրինակ ինչ կլիներ, եթե Սուրբ Գեղարդը գտնվեր ոչ թե Մայր Աթոռում, այլ Երուսաղեմում։ Սա շատ կարևոր հարց է։

«Այս ամբողջ ընթացքում ժամանակը ծախսել եմ նրա վրա, տեսնելու, թե ինչպես է Իսրայել պետությունը պաշտպանում իր մշակութային ժառանգությունը։ Իսրայել պետության տարածքում գտնվող ցանկացած իր, անկախ այն հանգամանքներից, թե ինչպես է գտնվել, որը թվագրվում է 1700 թվականից առաջ, ավտոմատ կերպով պատկանում է  Իսրայել պետությանը, չունի օտարման, նվիրատվության, վաճառքի որևէ տարբերակ։

Կարդացեք նաև

Եթե այս ամենը տեղի ունենար Իսրայելում, գործարքն առոչինչ էր լինելու, և այդ մարդն էլ քրեական պատասխանատվություն կկրեր։

Այն, ինչ մենք առաջարկում ենք, հետևյալն է՝ Հայաստանում գտնվող առաքելական եկեղեցիները պետք է պատկանեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ, եթե հիմնավորվի դրա անհրաժեշտությունը, և կառավարությունը համաձայնության տա, այսինքն՝ բազմաթիվ օղակներ անցնելով»,- իր խոսքում նշեց Թագուհի Ղազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս