Բաժիններ՝

Թեղուտում մեքենա է այրվել

Հունվարի 18-ին, ժամը 02։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ բնակավայրի պուրակին հարակից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։34-ին, մարվել՝ 04։09-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031