Դատավոր Դոլմազյանը մերժեց կալանք կիրառել Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք, այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ, Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Վարդևանյանը։
Նա պատմել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները գործարարին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
«Ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»,- նշել է Վարդևանյանը։
