WhatsApp-ը կարող է ամբողջությամբ արգելափակվել Ռուսաստանում 2026 թվականին
WhatsApp Messenger-ը կարող է լիովին արգելափակվել Ռուսաստանում 2026 թվականին: Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ Ռոսկոմնադզորը իսկապես մի շարք միջոցառումներ կձեռնարկի մինչև տարեվերջ WhatsApp-ը լիովին արգելափակելու համար»,- խոստովանել է Սվինցովը։
Նա բացատրել է, որ WhatsApp-ը պատկանում է Meta ընկերությանը, որը համարվում է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանում։



