Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ժամանակավոր փակել է դեսպանությունը Իրանում

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատունը՝ ԱՄՆ-ի կողմից հարված ձեռնարկելու մտավախությունների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և հյուպատոսական բոլոր աշխատակիցներն անվտանգության իրավիճակի գնահատումից հետո հունվարի 14-ին լքել են դեսպանատունը։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում դեսպանատան փակումը ժամանակավոր է անվանել։

Բրիտանական զորքերը, ամերիկյան զորքերի հետ միասին, դուրս են բերվել Կատարի ամերիկյան ալ-Ուդեյդ ավիաբազայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս