Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ, 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի․ Գագիկ Ծառուկյան

Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի. այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

«Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։

Այս՝ հույսի տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները.

1. Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի:

2. Չլուծվող հարցեր գոյություն չունեն։ 2026-ը պետք է դառնա հարցերի լուծման տարի։

3. Երկրի ներսում ձևավորված մթնոլորտն անտանելի է։ Պետք է սա գիտակցել ու փոխադարձ քայլերով գնալ լուծման։ 2026-ը պետք է դառնա ներքին համերաշխության և նոր հայկական կոնսոլիդացիայի տարի։

4. Անիրական ծրագրերը և կեղծ խոստումները մերժվում են։ 2026-ը պետք է դառնա կոնկրետ առաջարկների, գաղափարների, լուծումների, կոնկրետության տարի», – նշել է Գագիկ Ծառուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031