Ամերիկացի զինծառայողներին խորհուրդ է տրվել լքել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազան․ Reuters

Կատարի Ալ Ուդեյդ ռազմաբազայի ամերիկացի որոշ զինծառայողների և աշխատակիցների կոչ է արվել ժամանակավորապես լքել օբյեկտը․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին:

«Սա վերադասավորում է, այլ ոչ թե հրահանգված տարհանում», – ասել է դիվանագետներից մեկը։ Նա նաև նշել է, որ տեղյակ չէ, թե արդյոք նշվե՞լ է անձնակազմի տեղաշարժի որևէ կոնկրետ պատճառ։

Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ռազմական բազան է, որտեղ տեղակայված է մոտ 10,000 զինծառայող:

Նշենք, որ տեղափոխությունները տեղի են ունենում Իրանի նկատմամբ ուժ կիրառելու հնարավորության վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունների ֆոնին։ Իրանում ավելի վաղ սպառնացել էին, որ երկրի վրա հարձակման դեպքում ամերիկյան ռազմաբազաները օրինական թիրախ կդառնան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031