«Սա լինելու է ՀՀ ստրկացման սկզբնախաղը, հետո չասեք՝ դե բա մի կես բերան ասեիք». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Բնավ պետք չէ՝ աշխարհաքաղաքական գիգանտ ու ռահվիրա լինել, որպեսզի հասկանանք մի պարզ ճշմարտություն կապված ԹՐԻՓ-ի հետ։ Սա ոչ միայն միջանցք է, որի մասին փաստացի արձանագրված է առավոտյան հրապարակված փաստաթղթի մեջ, այլ այն մի ձևաթուղթ է, որով Ադրբեջանը պաշտոնապես կապվում է Նախիջևանի հետ։ Այսինքն այս ամեն ինչն Ադրբեջանի վաղեմի երազանքի իրագործման մասին է՝ մնացածը ծխածակույթ է ու պուպուշ բառեր, որով մեզ փորձում են մոլորեցնել օրվա կոլաբորանտ իշխանությունները։

Եթե չեմ սխալվում, մոտավորապես սենց մի փաստաթութ էլ, որով Ադրբեջանը էլի կապվում էր Նախիջևանի հետ, ստորագրվել էր նաև 2020-ի նոյեմբերի 9-ին, ուղղակի էդ փաստաթղթով մենք կարողանում էինք գնալ Արցախ, հիմա ամեն ինչ գլխիվայր վիճակում է։

Ի դեպ՝ այս փաստաթղթով արձարագրվում և կյանքի է կոչվում նաև Ալիևի առանցքային պահանջներից մեկը, ըստ որի՝ «Զանգերզուրի միջանցքում մենք չպետք է տեսնենք հայի դեմք»։ Այս պահանջը թաքնված է փաստաթղթում բավական ծավալուն ներկայացրած «բեյք օֆիսային» պնդումների մեջ։ Փաստորեն լինելու է երկու գրասենյակ՝ առաջնային և երկրորդական․ առաջինը, որը անմիջապես շփվելու է ԹՐԻՓ-ի շարժի հետ, տրվելու է երրորդ կողմին վարձակալության, և միայն երկորդ գրասենյակու, արդեն աշխատելու են հայ աշխատակիցներ։ Չեմ բացառում, որ այդ առաջնային օֆիսում, օրինակ, կնստեն թուրք աշխատակիցներ և անցնողներին, ՀՀ սուվերեն տարածքից «սալամ» կասեն։

Մի բառով՝ սա լինելու է ՀՀ ստրկացման սկզբնախաղը, հետո չասեք՝ դե բա մի կես բերան ասեիք»:

Տեսանյութեր

Լրահոս