Բաժիններ՝

Մեցոլան Իրանի ներկայացուցիչներին արգելել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Իրանի բոլոր դիվանագիտական աշխատակիցներին արգելվել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր՝ երկրում հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով։ Այս մասին Մեցոլան հայտնել է X սոցիալական հարթակում։

«Մինչ Իրանի քաջարի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների և ազատության համար, այսօր ես որոշում եմ կայացրել արգելել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական ​​աշխատակիցներին և այլ ներկայացուցիչներին մուտք գործել Եվրոպական խորհրդարանի բոլոր շենքեր», – գրել է նա հունվարի 12-ին։

Նա հավելել է, որ Եվոպական խորհրդարանը չի օգնի «օրինականացնել այս ռեժիմը, որը պահպանվում է խոշտանգումների, բռնաճնշումների և սպանությունների միջոցով»։

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Իրանում տեղի են ունեցել նաև կառավարամետ ցույցեր, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել հակակառավարական ցույցերի մասնակիցների գործողություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031