Մրցանակի փոխանցումն անհնար է. Նոբելյան կոմիտեն՝ Մաչադոյի՝ իր խաղաղության մրցանակը Թրամփին հանձնելու հայտարարությունից հետո

Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի հայտարարությունից հետո, որ նա Նոբելյան խաղաղության մրցանակը կհանձնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ մրցանակի փոխանցումը անհնար է։

Մաչադոն ավելի վաղ Fox News-ին ասել էր, որ պատրաստ է իրեն շնորհված Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնել Թրամփին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման համար։

«Նոբելյան խաղաղության մրցանակը չի կարող չեղյալ համարել, բաժանել կամ փոխանցել։ Դափնեկրի անունը հայտարարվելուց հետո որոշումը մնում է ուժի մեջ ընդմիշտ», – Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս