Պարո՛ն նախագահ, սա Ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին

Իրանի վերջին շահ Ռեզա Փահլավին դիմել Իրանում ցույցերի ֆոնին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Պարոն նախագահ, սա Ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է։ Ալի Խամենեին, վախենալով, որ իր հանցավոր ռեժիմը կընկնի ժողովրդի ձեռքով և ցուցարարներին սատարելու Ձեր հզոր խոստումով, փողոցում գտնվող մարդկանց սպառնաց դաժան բռնաճնշումներով: Եվ նա ցանկանում է օգտագործել սա՝ սպանելու այս երիտասարդ հերոսներին։ Վճռորոշ ժամանակ է։

Մեկ ժամից մարդիկ կրկին դուրս կգան փողոցներ։ Խնդրում եմ՝ պատրաստ եղեք միջամտելու և Իրանի ժողովրդին օգնելու համար», – գրել է նա՝ X-ում։

Տեսանյութեր

Լրահոս