Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի մոտ 177.000 դրամ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը նվազագույն կենսաթոշակի բարձրացման օրինագիծը ներկայացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ նվազագույն կենսաթոշակը 2026-ին կբարձրացվի մինչև 20.000 լիրա (մոտ 177.000 դրամ)։ Օրինագիծը կվերաբերի 4.3 մլն թոշակառուի։ Նշենք, որ 2025-ի դեկտեմբերի դրությամբ նվազագույն կենսաթոշակը կազմել էր 16.881 լիրա (149.000)։

Օրինագծի ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմամբ՝ «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031