Բաժիններ՝

Հեռանում եմ Առաջինից. Հանրային Հեուստաընկերության գլխավոր պրոդյուսերը հայտարարություն է տարածել

Հանրային Հեուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հեռանում է հեռուստաընկերությունից:

«Սիրելի՛ ընկերներ,

2020 թվականին՝ մեր երկրի համար բավական բարդ ժամանակաշրջանում ընդունեցի 5 տարով Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը ստանձնելու առաջարկը։

Մեր թիմի աշխատանքն այս ընթացքում բոլորիդ աչքի առաջ է եղել: Այս ընթացքում Հանրայինն ավելացրել է սեփական արտադրությունը մի քանի անգամ և բարելավել է վարկանիշը մի քանի կետով։ Ես չեմ ամփոփի աշխատանքային հինգ տարիներս, դրանք հեռուստաարխիվում են և վստահ եմ հաճախ կլինեն Առաջինի եթերում:

Շնորհակալ եմ այս փորձառության համար։

Ամեն ինչ առջևում է։

Ես գոհունակությամբ հեռանում եմ Առաջինից՝ ձգտելով միշտ մնալ առաջինը»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս