Թուրքիայի 240 լճերից 186-ն արդեն չորացել է

Թուրքիայի ջրային քաղաքականության ասոցիացիայի նախագահ Դուրսուն Յըլդըզն անդրադարձել է ամբողջ աշխարհում և հատկապես Թուրքիայում տիրող ջրային ճգնաժամի խնդրին։

Նա նշել է, որ վերջին 60 տարվա ընթացքում Թուրքիայում գտնվող 240 լճից 186-ը չորացել է։ Յըլդըզը նաև հավելել է, որ ջրային ռեսուրսների չպլանավորված կառավարումը և անարդյունավետ օգտագործումը ավելի շատ ազդեցություն են ունենում լիճ թափվող ջրային պաշարների քանակի կրճատման վրա, քան նույնիսկ երաշտը։

Ըստ ասոցացիայի նախագահի՝ պետք է ստեղծվի ուժեղ ինստիտուցիոնալ կառույց՝  լճերը գետավազանի մասշտաբով պաշտպանելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031