Դանիայի ՊՆ-ն հաստատել է ԱՄՆ կոնտինգենտին հարվածելու իր պատրաստակամությունը
1952 թվականի թագավորական հրամանագիրը, որը նախատեսում է Գրենլանդիա ներխուժման դեպքում մահացու ուժի կիրառման հնարավորություն, շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարարությանը։
Թերթը հաղորդում է, որ Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ հրահանգը ուժի մեջ է մնում։ Թագավորական հրամանագրի համաձայն՝ կղզին պաշտպանող զինվորականները կարող են անմիջապես մահացու ուժ կիրառել՝ առանց ավագ հրամանատարությանը զգուշացնելու։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով ՆԱՏՕ-ի և եվրոպացի քաղաքական գործիչների ու դիվանագետների աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը ծրագրեր ունի զորքեր ուղարկելու Գրենլանդիա՝ ԱՄՆ-ի պատճառով, որը, ենթադրաբար, կարող է հարձակվել այդ տարածքի վրա, որը Դանիայի թագավորության մաս է կազմում։
