Բաժիններ՝

ՆԱՍԱ-ն չի բացառում Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի վաղաժամկետ վերադարձը

ՆԱՍԱ-ն չի բացառում Միջազգային տիեզերական կայանից Crew-11 առաքելության անձնակազմի վաղաժամկետ վերադարձը Երկիր։ Այս մասին հայտնել է Spaceflight Now պորտալը՝ հղում անելով ամերիկյան տիեզերական գործակալությանը։

Crew-11 անձնակազմի հնարավոր վերադարձը Երկիր պայմանավորված է անդամներից մեկի բժշկական զննման արդյունքով: ՆԱՍԱ-ի տվյալներով՝ Միջազգային տիեզերանավի տիեզերագնացներից մեկը կայուն վիճակում է: Սակայն, առողջական խնդիրների պատճառով գործակալությունը չեղարկել է տիեզերագնացների նախատեսված մուտքը բաց տիեզերք:

Դեկտեմբերին միլիարդատեր, Ազգային օդագնացության և տիեզերական հետազոտությունների վարչության ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել էր Լուսնի վրա բազա կառուցելու իր մտադրության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031