Հալեպի հայաբնակ թաղամասերում արկերի պայթյունների հետևանքով նյութական վնասներ կան. «Գանձասար»

Այսօր վաղ առավոտյան Հալեպում տեղի ունեցող բախումների հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ թաղամասերում արկերի պայթյունների հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը։ Նաև հաղորդվում է, որ վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։

«Ներկայումս Հալեպում տիրում է զգուշավոր հանդարտություն։ Ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ։ Սննդամթերքի խանութները, փուռերը և հիվանդանոցներն ու դեղատները բաց են։ Բանակը քիչ առաջ մինչև ժամը 13:00 թույլ է տվել Շեյխ Մաքսուտի և Աշրաֆիեի բնակչությանը դուրս գալ այդ շրջաններից»,-նշված է պարբերականի հաղորդագրությունում։

Իսկ ժամեր առաջ «Գանձասար»-ը հաղորդել էր, որ այսօր Հալեպի դպրոցներն ու համալսարանները փակ են լինելու, իսկ միջազգային օդանավակայանի թռիչքները հետաձգվել են մինչև հունվարի 8-ը, ժամը 23:00-ն։

Տեսանյութեր

Լրահոս