Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել․ Տիգրան Աբրահամյան

Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու:

Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գործով դատն է վերաքննիչ դատարանում:

Երկար ձգձգումներից հետո առաջիկայում նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ նիստ կա, որը դեկտեմբերին իշխանությունը տապալել է ու փորձում է առավելագույնս ուշ ժամկետում անցկացնել:

Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031