Բաժիններ՝

Գիտնականները զգուշացնում են, որ միջերկրածովյան մեծ սպիտակ շնաձուկը կարող է ոչնչանալ

Միջերկրական ծովի աֆրիկյան ափի երկայնքով ձկնորսական նավահանգիստների և շուկաների մոնիթորինգը, որը անցկացվել է ամերիկացի գիտնականների կողմից բրիտանական Blue Marine Foundation-ի և բարեգործական կազմակերպության հետ համատեղ, ցույց է տվել, որ այս տարի ձկնորսները որսացել և վաճառել են առնվազն 40 մեծ սպիտակ շնաձուկ։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

Միջերկրական ծովում նշված տեսակի շնաձկան պոպուլյացիայի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, սակայն որոշ հետազոտողներ կարծում են, որ մնացել են ընդամենը մի քանի հարյուր կամ նույնիսկ մի քանի տասնյակ մեծ սպիտակ շնաձկներ։

«Ըստ միջազգային համաձայնագրերի՝ միջերկրածովյան ավելի քան 20 տեսակի շնաձկների, այդ թվում՝ մեծ սպիտակ շնաձկան որսը արգելված է, սակայն որոշ երկրներում այդ արգելքը խստորեն պահպանվում է, իսկ մյուսներում՝ ոչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրի ղեկավար, Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի դոկտոր Ֆրանչեսկո Ֆերետին հայտնել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Միջերկրական ծովում շնաձկների բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ մեծ սպիտակ շնաձկան թվաքանակը կտրուկ նվազել է և հետագա մեծածավալ որսի պարագայում կարող է նույնիսկ ոչնչանալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս