Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում մաքսատուրքերից ստացված եկամտի չափը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանված սակագների շնորհիվ ԱՄՆ ստացել և կստանա ավելի քան 600 միլիարդ դոլար մաքսատուրք. այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:

«Մենք ստացել ենք և շուտով կստանանք ավելի քան 600 միլիարդ դոլարի մաքսատուրքեր, բայց կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները չեն խոսում դրա մասին, քանի որ նրանք ատում և չեն հարգում մեր երկիրը: Նրանք  ցանկանում են միջամտել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի սակագների վերաբերյալ առաջիկա որոշմանը, որը երբևէ ամենակարևորներից մեկն է: Մաքսատուրքերը մեր երկիրը ֆինանսապես և ազգային անվտանգության տեսանկյունից դարձրել են շատ ավելի ուժեղ և հարգված, քան երբևէ»,- գրել է Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031