Սա դավադրություն չի, ուղղակի երբ Ռոմանոսը նշանակվեց կառավարիչ, պլանային նորոգումները կանգնեցրեց, որ ցույց տա թե իրենք արդյունավետ են կառավարում. Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նոր Արեշում նորից ենթակայան է վառվում: Սա դավադրություն չի, ուղղակի երբ ռոմանոսը նշանակվեց կառավարիչ, պլանային նորոգումները կանգնեցրեց, որ ցույց տա թե իրենք արդյունավետ են կառավարում՝ համ շեֆը կտեսնի, որ հոսանքը չի անջատվում, համ էլ խնայողություններ կարվեն:

Վերջերս էլ խնայողությունների մասին բարձրաձայն արտահայտվեց, կհիշեք: Եւ հիմա, էն ցնծությանը եկավ փոխարինելու հիասթափությունը, ինչպես 2018-ի ցնծումից հետո: Այդպես է՝ չաշխատեցի՞ր ամառը…նախկիններից Խնկո Ապերն է գրել «Ճպուռն ու մրջունը»:

Վայելե՛ք ձեր ՖետիՎռները և մի՛ բողոքեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031