Բաժիններ՝

Կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։

Կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ

Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։

ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031