Թրամփը կոչ է արել հրապարակել Էփշթեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերը
Էփշթեյնի հետ աշխատել են ոչ թե հանրապետականները, այլ դեմոկրատները. սոցցանցերի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կո՛չ եմ անում Արդարադատության նախարարությանը հրապարակել Ջեֆրի Էփշթեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերը և նրա հետ համագործակցած դեմոկրատների անունները»,- նշել է նա։
2019 թվականին ԱՄՆ-ում Էփշթեյնին մեղադրանք է առաջադրվել անչափահասների թրաֆիքինգի՝ նրանց սեռական շահագործման նպատակով և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ։
Նրան ավելի քան 40 տարվա ազատազրկում էր սպառնում։ Դատախազության տվյալներով՝ 2002-ից 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում Էփշթեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց նա ընդունում էր Նյու Յորքի և Ֆլորիդայի իր ամառանոցներում։ Նա վճարում էր նրանց կանխիկ գումարով, որից հետո որոշ զոհերի հանձնարարում էր հանդես գալ որպես հավաքագրողներ՝ նոր աղջիկներ բերելու համար։ Որոշ տուժածների տարիքը չի գերազանցել 14 տարեկանը։
