Անթալիան Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում 17.5 մլրդ դոլարի ներդրում է ապահովում

«Միջերկրական ծովի զբոսաշրջային հյուրանոցների սեփականատերերի և ղեկավարների» (AKTOB) նախագահ Քաան Քաշիֆ Քավալօղլուն հայտարարել է, որ Անթալիայի ներդրումը Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում կազմում է 17.5 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում ներդրումների շուրջ 95 տոկոսը իրականացնում է ներքին ռեսուրսներով, իսկ ստացված եկամուտները կրկին շրջանառվում են ոլորտի ներսում:

Քավալօղլուն նշել է, որ Անթալիան լիովին կարելի է բնութագրել որպես զբոսաշրջային քաղաք․ գյուղատնտեսական ապրանքների 40-45%-ը, իսկ արդյունաբերական ապրանքների 15-20%-ը սպասարկում է զբոսաշրջությանը։ Գյուղատնտեսության ընդհանուր ներդրումը գնահատվում է 2.2 մլրդ, իսկ արդյունաբերությանը՝ 500 մլն դոլար։

Նրա խոսքով՝ Անթալիայում գիշերակացի միջին արժեքը հասել է մոտ 110 դոլարի՝ նախորդ տարիների 85–87 դոլարից, սակայն դեռ ժամանակ է հարկավոր՝ հասնելու Ֆրանսիայի և Իսպանիայի 120 դոլար և կամ ավելի գումարով սպասարկման արժեքներին։

Անդրադառնալով փոխարժեքներին՝ Քավալօղլուն հայտարարել է, որ 2026-ի 2-րդ եռամսյակում դոլարի փոխարժեքը պետք է լինի առնվազն 60 լիրա, հակառակ դեպքում ոլորտը դժվարությունների կբախվի։ Նրա խոսքով՝ գնաճի (ինֆլյացիայի) պատճառը միայն փոխարժեքը չէ, մեծ դեր ունեն նաև չպատճառաբանված թանկացումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031