Թուրքիայում ամանորի նախաշեմին ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապվող 115 կասկածյալ

Թուրքիայի անվտանգության ուժերը վերջին օրերին իրականացված լայնածավալ գործողությունների արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով 115 անձի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ՝ կասկածյալները ենթադրաբար ծրագրել էին հարձակումներ իրականացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ընթացքում։

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալությունները իրականացվել են միաժամանակ մի քանի նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում։ Թուրքիայի իրավապահ մարմինները նշում են, որ գործողությունների նպատակն է եղել կանխել հնարավոր ահաբեկչական սպառնալիքները և ապահովել հասարակական անվտանգության պահպանումը տոնական օրերին։

Թուրքական կողմը ընդգծում է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031