Բաժիններ՝

ՌԴ Տեմրյուկի նավահանգստի նավթի երկու պահեստարանում ԱԹՍ-ների հարվածից հրդեհ է բռնկվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի նավահանգստում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի երկու պահեստարանում։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Հրդեհն ընդգրկում է մոտ 2000 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցում է 70 հրշեջ, 18 միավոր տեխնիկա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը խոցվել է Մոսկվայի ուղղությամբ եկող ինը անօդաչու թռչող սարք։

Ընդհանուր առմամբ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ լույս դեկտեմբերի 25-ի գիշերը երկրի շրջաններում և Ազովի ծովի երկնքում խոցվել է 141 ուկրաինական ԱԹՍ։

Հարվածների է ենթարկվել նաև Ուկրաինան։ Կիևում գիշերը երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Դոնեցկի մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031