«Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։

Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար:

Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։

Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031