Ես անչափ երջանիկ եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս տարում. Արսեն Գրիգորյան
Հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը գրել է.
«2025-ին ես ունեցա երկու վիճակ․ կա՛մ ինձ շատ լավ էի զգում, կա՛մ «ճանապարհին քնած էի»։
Ես անչափ երջանիկ եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս տարում։
Երջանիկ եմ, որ և իմ, իսկ ամենակարևորը՝ ձեր կյանքում հայտնվեց Arsen G-ն։ Քանի՜ անգամ ենք միասին երգել ու պարել նոր երգերի ներքո, որքան ուրախություն ենք նվիրել միմյանց՝ դիտելով նոր տեսահոլովակներ։
Անսահման շնորհակալ եմ իմ բոլոր «partners in crime»-ներին։
Անչափ երախտապարտ եմ ձեզ՝ իմ հետևորդներ, աջակցության, լայքերի, ռեպոստների և մեկնաբանությունների համար։
Պարզվում է՝ ես ամփոփում եմ տարին՝ չափելով իմ երջանկության մակարդակը։ Եվ ահա, անցնող տարում ես երջանիկ եմ եղել 100%՝ 365 օր անընդմեջ։
Հ.Գ. Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ արդեն հիմա, որովհետև վախենում եմ, որ մոտ օրերս կարող եմ պատահաբար՝ ինչ-որ ռանդոմ օր, սկսել նշել։
Հ.Հ.Գ. Սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ»։
