Մերցը կոչով դիմել է Ռուսաստանին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Ռուսաստանին Սուրբ Ծննդյան տոներին հրադադար հայտարարել։

«Գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Մոսկվան կարևոր քայլ կձեռնարկի, եթե դադարեցնի հրետակոծությունները Սուրբ Ծննդյան նախօրեին՝ դեկտեմբերի 25-ի գիշերը», – հայտարարել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է. «Սա կարող է լինել խաղաղության սկիզբը»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Reuters-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հետ կապված չլուծված հարցերի մոտ 90%-ն արդեն լուծված է։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դեկտեմբերի 14-15-ին Բեռլինում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումները համարել է «իսկապես դրական», և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է եղել իրավիճակից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031