Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ՝ համաներման ակտից օգտվելու անհնարինություն և ազատազրկում. Փաստաբան

Դավիթ Համբարձումյանի փաստաբանական խմբի անդամ Գայանե Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԹԱՐՄ դատական ակտ …Օրեր առաջ 03.12.2025թ. թիվ ԵԴ1/1615/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ կես կգ-ից ավել, այն ՝ 570,81 գրամ «մեթամֆետամին» իրացնելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակել է պատիժ 6 տարի 6 ամիս ժամկետով այն դեպքում, երբ ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է 6-12 տարի ժամկետով ազատազրկում։

Նույն դատավորը որևէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը սկսվում էր 4-ից (2003թ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում):

Բացատրության կարիք չունի այն, որ Դ. Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ. համաներման ակտից օգտվելու անհնարինություն և ազատազրկում (հիշեցնեմ, որ մինչև 6 տարվա պատժի դեպքում կիրառելի կլիներ համաներման մասին օրենքը):

Վերոգրյալի պայմաններում հետաքրքիր է` դատավոր Չիչոյանն ինչպե՞ս է ինքն իրեն համոզում, որ հավատարիմ է մնացել իր կողմից տրված երդմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031