Հայաստանը կարևոր է Եվրամիության համար․ Ռումինիայի ԱԳ նախարար

Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ կան՝ ուղղված երկրի կայունության և կենսունակության ամրապնդմանը. X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։

Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի կուլուարներում հանգամանալից մտքերի փոխանակություն է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի մյուս նախարարների հետ։

«Ընդգծվեց, որ Հայաստանը կարևոր է Եվրամիության համար։ Առկա են համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ՝ Հայաստանի կայունության և կենսունակության ամրապնդման նպատակով։ Աջակցություն հայտնեցինք Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրել է Ցոյուն։

Նա հավելել է, որ երկկողմ մակարդակում Ռումինիան կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031