Ինչքա՞ն վճարել՝ ԱՄՆ-ում մշտական բնակության համար. նոր ծրագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես գործարկել է նոր «Trump Gold Card» (Ոսկե քարտ) ծրագիրը, որը տալիս է օտարերկրացիներին արագացված ճանապարհ դեպի Միացյալ Նահանգներում մշտական բնակություն (Green Card)՝ մեծ ներդրումով։
Այս ծրագրով՝
• անհատները, որոնք ցանկանում են ԱՄՆ մշտական բնակություն ստանալ, պետք է վճարեն մոտ 1 միլիոն դոլար ԱՄՆ կառավարության հաշվին
• Ընկերությունները կարող են վճարել 2 միլիոն դոլար յուրաքանչյուր օտար աշխատողի համար, որպեսզի նրանք արագ քաղաքացիություն ստանան կամ մշտական բնակություն ունենան։



