Զելենսկին նշել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն ազդել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու վրա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը բարձրացվում ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցություններում, հաղորդում է «Европейская правда»-ն։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության հարցը կախված է ոչ միայն եվրոպացիներից, այլև ամերիկացիներից։
«Եթե մենք համաձայնության գանք համաձայնագրի շուրջ, որը կսահմանի, թե երբ է Ուկրաինան դառնալու Եվրամիության անդամ, ապա ամերիկացիները, որպես այս համաձայնագրի կողմ, կանեն ամեն ինչ, որպեսզի մեր եվրոպական ինքնությունը չարգելափակվի Եվրոպայի մյուս անդամների կողմից, որոնց վրա նրանք ազդեցություն ունեն»,- պարզաբանել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է քայլեր ձեռնարկել որոշ պետությունների համար ԵՄ անդամակցության ճանապարհը «բացելու» համար։ Մասնավորապես, նրանք «կարող են քաղաքականապես աշխատել»։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ ԱՄՆ նախագահն ունի ազդեցության որոշակի լծակներ, և որ դա կաշխատի նրանց համար, ովքեր այժմ շրջափակում են Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին՝ ակնհայտորեն նկատի ունենալով Հունգարիայի դիրքորոշումը։



