Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարների հետ կքննարկի հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարների հետ՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Միացյալ Նահանգների ղեկավարը շեշտել է, որ այդ հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ։ 

«Ես  արդեն մեկ անգամ կարգավորել եմ այն։ Կարծում եմ՝  կարող եմ դա անել բավականին արագ։ Վաղը մենք հեռախոսազրույց ենք պլանավորել Թաիլանդի և Կամբոջայի հետ։ Կարծում եմ՝ կարող եմ նրանց հարկադրել դադարեցնել մարտական գործողությունները», – ասել է նա։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին՝ չնայած որ նրանք հոկտեմբերին խաղաղության հռչակագիր էին ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի միջնորդությամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս