Հաջողություն ունենք, ՀՀ-ն ու Ադրբեջանը մտածում են՝ ինչպես խաղաղությունը բերել տարածաշրջան․ ԱԽՔ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մտածում էին, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան, ինչը հանգեցրեց քննարկումների այն մասին, թե ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել։

«Հաջողությունը մեծ է, և մենք դա նշում ենք: Ցանկացած կոնֆլիկտում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։

Թրամփի երթուղու իրականացումը ներկայումս ինտենսիվ քննարկվում է ԱՄՆ-ի հետ»,- նշել է նա։

Ալիևի օգնական Հաջիևն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Բրյուսելում հանդիպելու լավ հնարավորություն են ունեցել, ինչից հետո երկու երկրների ղեկավարները որոշել են շարժվել դեպի խաղաղություն եւ մի կողմ դնել տարաձայնությունները․

«Համատեղ խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների գլոբալ համատեքստում։

Հակամարտության այս էջը փակված է, իրական խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների;

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կհանգեցնի երկու երկրների միջև Թրամփի երթուղու իրականացմանը, որն ամբողջությամբ կփոխի Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»,- նշել է Ալիևի օգնականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031