Հակոբ Արշակյանը խորհրդարանում իրեն այլևս արդյունավետ չի համարում, գնալու է այլ ոլորտ

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում։ Այս մասին Արշակյանն ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

Դեռևս հոկտեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ նա մտադիր է վերադառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որտեղից էլ մտել է քաղաքականություն։

«Քաղաքականություն մուտք գործելուց հետո եղել եմ այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Եղել եմ ՔՊ վարչության հիմնադիր անդամներից, տարիներ առաջ տեսել եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, ներգրավվել եմ քաղաքական պրոցեսներում։ Այժմ տեսնում եմ, որ մենք «անդառնալի» կետում ենք այն առումով, որ ժողովրդավարությունը հաստատված է, մեր քաղաքական թիմն էլ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում։

Ուստի, այժմ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում, ինչպես նաև ՀՀ–ի` մրցակցային առումով դերի բարձրացման համար»,- ասաց Արշակյանը՝ վստահեցնելով, որ ինքը կուսակցությունից դուրս չի եկել և նման մտադրություն էլ չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031