Լրատվամիջոցները պարզել են, թե ինչ ծրագրեր ունի ԱՄՆ-ն ռուսական սառեցված ակտիվների վերաբերյալ

ԱՄՆ-ն այս ամռանը ԵՄ պատժամիջոցների գծով դեսպան Դեյվիդ Օ’Սալիվանին տեղեկացրել է, որ իրենց ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը պետք է հետ ստանա իր սառեցված ակտիվները Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի ստորագրումից հետո: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետների։

«Երբ ԵՄ պատժամիջոցների գծով դեսպան Դեյվիդ Օ’Սալիվանը այս ամռանը այցելեց Վաշինգտոն, ԱՄՆ պաշտոնյաները նրան հստակ հայտնեցին, որ նրանք պլանավորում են ակտիվները վերադարձնել Ռուսաստանին ցանկացած խաղաղության ծրագրի ստորագրումից հետո»,- հաղորդում է հրատարակությունը։

Մի քանի դիվանագետների խոսքով՝ ռուսական ակտիվների հարցի վերաբերյալ կետը «դարձել է լարվածության աղբյուր», և եվրոպացի պաշտոնյաները զայրացած էին ԱՄՆ-ի կողմից որոշ ակտիվներ վերցնելու և մնացածը Ռուսաստանի հետ կիսելու հեռանկարից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031