Լիտվան հայտարարել է Եվրոպայում «ռազմական շարժունակության միջանցքների» ստեղծման մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի ութ անդամ երկրներ պայմանավորվել են Եվրոպայում «ռազմական շարժունակության միջանցքներ» ստեղծելու շուրջ:
Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
Համաձայնությունը ստորագրել են Լիտվան, Բելգիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան։ Ռազմական շարժունակություն ասելով՝ նկատի են առնվում զորքերի տեղաշարժի համար սահմանված միջոցառումներն և կանոնները։
«Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի ռազմական շարժունակության միջանցքների ստեղծման նպատակն է միասնական դարձնել պետական սահմանների հատման, տեղաշարժի միջոցների համատեղ մոնիթորինգի և համակարգման, տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ենթակառուցվածքների զարգացման սինքրոնացման և երկրների միջև փոխգործակցության կանոնները», – նշված է հաղորդագրության մեջ։
Նիդեռլանդների, Գերմանիայի և Լեհաստանի միջև արդեն գործում է նման միջանցք. նախատեսվում է այդ ցանցն ընդլայնել արևմուտքում Բելգիայի և Լյուքսեմբուրգի, իսկ արևելքում՝ Լիտվայի, Չեխիայի և Սլովակիայի միջոցով։
«Արդյունքում կձևավորվի Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի ռազմական շարժունակության միասնական տարածաշրջան», – նշված է հաղորդագրության մեջ։ Հատկապես կարևոր գործոն կլինեն միջպետական միջանցքները», – հավելել են Լիտվայի ՊՆ-ում։ Ըստ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի՝ այս ռազմավարական նպատակի ֆինանսավորումը տեղի կունենա ազգային և Եվրամիության զարգացման միջոցների հաշվին։

