Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի հետ հանդիպմանը
Իռլանդիայի ընտրանին 2:0 հաշով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին։ Դուբլ ձևակերպեց Տրոյ Փերոթը։
59-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա Ռոնալդուի առաջին կարմիր քարտն էր հավաքականի կազմում։
Սկզբում մրցավարը ընդամենը դեղին քարտ ցույց տվեց 40-ամյա Ռոնալդուին՝ պաշտպան Օ՛Շիի մեջքին արմունկով հարվածելու համար, սակայն VAR-ի միջամտությունից հետո հանդիպման մրցավարը փոխեց իր որոշումը և անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց հարձակվողին։
Այսպիսով, խմբի վերջին տուրում Պորտուգալիայի ընտրանին Հայաստանի հավաքականին կընդունի առանց իր գլխավոր աստղի։
Չորս տուր անց Իռլանդիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և գտնվում է F խմբի երրորդ հորիզոնականում։ Պորտուգալիան՝ 10 միավորով, շարունակում է գլխավորել աղյուսակը։

