Բաժիններ՝

Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի ATP մրցաշարում:

Տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակչում Խաչանովը մրցել է Բրազիլիան ներկայացնող Ժոաու Ֆոնսեկայի հետ ու առավելության հասել 3 սեթում` 6:1, 3:6, 6:3 հաշվով: Մրցախաղը ձգվել է մոտ երկու ժամ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս