Բաժիններ՝

Թրամփը ժամանել է Մալայզիա. այնտեղ նախատեսվում է Կամբոջայի և Թաիլանդի միջև «մեծ խաղաղության համաձայնագրի» ստորագրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մալայզիա՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին: Ժամանումից հետո նա միացել է իրեն դիմավորող արտիստների կողմից կատարվող ավանդական պարին։

Օդանավակայանում նախագահին դիմավորել են Մալայզիայի ղեկավարները՝ վարչապետ Անվար Իբրահիմի գլխավորությամբ: Ավելի ուշ նրանք երկկողմ հանդիպում կունենան։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մալայզիայում կստորագրվի Կամբոջայի և Թաիլանդի միջև «մեծ խաղաղության համաձայնագիր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031