Կասկադ համալիրը վերակառուցման աշխատանքներից հետո կվերածվի ժամանակակից մշակութային կենտրոնի
Երևանի սրտում սկսվելու են քաղաքի ամենակարևոր քաղաքաշինական նախաձեռնություններից մեկի՝ Կասկադ համալիրի, ամբողջական վերակառուցման աշխատանքները։ Այդ աշխատանքները իրականացվելու են GTB Development ընկերության կողմից: Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից:
GTB Development-ը իրականացնելու է խոշոր ներդրում՝ մշակութային և ժամանցային հանգույցի ստեղծման նպատակով:

Նորակառույց հատվածում նախատեսվում են՝
- Ժամանակակից արվեստի թանգարան և ցուցասրահներ,
- Համերգասրահ,
- Պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված տարածք։

Բացի այդ, GTB Development-ը զբաղվելու է հարակից տարածքի բարեկարգմամբ և կանաչապատմամբ:
Այս քաղաքաշինական ծրագրի նպատակը Կասկադ համալիրի ամբողջական և ավարտուն տեսք ստանալն է, վերածելով այն ժամանակակից մշակութային կենտրոնի:

