Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2107»-ը ու հողով բարձված «Կամազ»-ը․ վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Վահե Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարին փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031