Կարսի արդյունաբերության պալատի ղեկավարը՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի‎» մասին

Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը խոսել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին‎»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինս ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» երկաթուղու շահագործման հանձնմամբ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն ավելի կարժևորվի։

«Կարսը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև իսկական խաչմերուկ, և մեր լոգիստիկ կենտրոնի կարևորությունը կշարունակի աճել։ Այս հնարավորությունն առավելագույնի հասցնելու համար կարևոր է արագորեն ավարտել Կարսում նախատեսված լոգիստիկ կենտրոնների նախագծերը, պարզեցնել մաքսային ընթացակարգերը և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի դյուրացումներ մեր արտահանողների համար։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացներին»։‎

Բոզանը նաև համոզմունք է հայտնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կարևոր դեր է խաղում լոգիստիկայի ոլորտում՝ կապելով Կարսը Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ։

Տեսանյութեր

Լրահոս