Բաժիններ՝

Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Բալթիմորը

Ամերիկացի կենսաբան Դեյվիդ Բալթիմորը, ով Նոբելյան մրցանակ էր ստացել բժշկության ոլորտում գենետիկական տեղեկատվության փոխանցման մեխանիզմների բացահայտման համար, մահացել է 87 տարեկանում, գրում է The New York Times-ը։

Բալթիմորը մահացել է սեպտեմբերի 6-ին՝ իր տանը, Մասաչուսեթս նահանգի Վուդս-Հոուլ բնակավայրում։ Գիտնականի կինը՝ Էլիս Հուանը, հայտնել է, որ մահվան պատճառը դարձել են մի քանի տեսակի քաղցկեղի բարդությունները։

Ինչպես նշում է պարբերականը, Բալթիմորին ընդամենը 37 տարեկան էր, երբ կատարեց այն հայտնագործությունը, որը նրան բերեց Նոբելյան մրցանակ 1975 թվականին։ Նախկինում համարվում էր, որ բջիջներում տեղեկատվությունը շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ ԴՆԹ-ից դեպի ՌՆԹ և այնտեղից դեպի սպիտակուցների սինթեզ։ Բալթիմորի փորձարկումը ցույց տվեց, որ տեղեկատվությունը կարող է փոխանցվել նաև հակառակ ուղղությամբ՝ ՌՆԹ-ից դեպի ԴՆԹ։ Առանցքային պահե վիրուսային ֆերմենտի՝ ռևերտազայի հայտնաբերումն էր, որը շրջում է այս գործընթացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս