Չկա պետություն, որ իր հարևանների հետ խաղաղություն է հաստատել, բայց իր բանակի վրա գումար չի ծախսում. Հրաչյա Սարգսյան

Լրագրողներն այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեցին՝ խաղաղությունն ինչպե՞ս է անդրադարձել բանակի վրա, նա էլ ասաց, թե Հայաստանն ունի ՊՆ, ունի պաշտպանվելու իրավունք ու իր գործառույթներն իրականացնում է։

Փոխնախարարը վստահեցրեց, թե բանակի հաշվին խնայողություններ չեն արվելու։

«Բանակին ինչ անհրաժեշտ է, վստահեցնում եմ, պետության կողմից ստանում ենք ֆինանսական ծախսեր»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարն ասաց, թե չկա պետություն, որ իր հարևանների հետ խաղաղություն է հաստատել, բայց իր բանակի վրա գումար չի ծախսում։

«Հայաստանն անկախ պետություն է ու, ի դեմս ՊՆ-ի, պետք է իրականացնի իր լիազորությունները, հիմա դրանք իրականացնելու համար ինչ ռեսուրսներ են պետք, կքննարկվի, որոշում կկայացվի»,- ընդգծեց նա։

Հարցին՝ անտեղի՞ են մտահոգությունները, որ հնչում են ընդդիմադիր դաշտից, թե խաղաղության հաստատման համատեքստում իշխանությունն ընդառաջ է գնում Ադրբեջանի պահանջին, որ պետք է Հայաստանն ապառազմականացվի, Հրաչյա Սարգսյանն արձագանքեց.

«Կարծում եմ, որ անտեղի են, չգիտեմ՝ որտեղից են վերցրել, նշանակում է, որ մենք Ադրբեջանի ասածները բերում ու ասում ենք, որ այստեղ նման բա՞ն ենք իրականացնում։ Պետք է ընդդիմադիրներից հարցնեք, թե ինչ փաստերի հիամ վրա են նման հայտարարություններ անում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930