Բաժիններ՝

Հայ շախմատիստները մեկնարկեցին «Grand Swiss Tournament 2025 Open»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարում:

Մրցաշարի առաջին տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: 

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից:

Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930