Բաժիններ՝

Մանրէաբանական շեղումներ՝ «Հին Ապարան» ընկերության արտադրանքներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների․

«Կաթի սերուցք 50%» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «S.aureus»,

«Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված 18% յուղայնությամբ թթվասերի տեխնոլոգիայով» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031