
Աֆղանստանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանում՝ Քաբուլում, շրջվել է երկրի հարավային նահանգներից ուղևորվող ուղևորատար ավտոբուս: 25 մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը վարորդի կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումն է եղել:
Մեկ շաբաթից էլ քիչ առաջ նմանատիպ աղետ է տեղի ունեցել արևմտյան Հերաթ նահանգում, որը խլել է մոտ 80 մարդու կյանք: